Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
22 Հոկտեմբեր 2026

Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 1:0 հաշվով հաղթել է ուկրաինական «Շախտյորին»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման է մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյին (տեսանյութ):

68-րդ րոպեից միլանյան ակումբը 10 ֆուտբոլիստով էր խաղում իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հեռացման պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը
Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։