BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
04 Ապրիլ 2025

Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» ամառային Оլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկների, հավաքականների մարզիչների, անձնական մարզիչների, բժիշկների և մերսողների համար սպորտային նպաստ տրամադրելու կարգը:

Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա:

Առաջարկվում է «Լոս Անջելես 2028» ամառային Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար սպորտային նպաստը տրամադրել 2026 թվականի հունվարից մինչև Օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թվականի օգոստոս:

Ծրագրի իրականացման համար կպահանջվի տարեկան շուրջ 292.2 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Որոշման ընդունման դեպքում ծրագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև ապրիլի 18-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Նախորդ հոդվածը
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն
Հաջորդ հոդվածը
Արարատ-Շիրակ․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։