BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Երևանի քաղաքապետն ասում է՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցը պատրաստ կլինի ԵԱ-ից երկու ամիս առաջ
11 Ապրիլ 2025

Երևանի քաղաքապետն ասում է՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցը պատրաստ կլինի ԵԱ-ից երկու ամիս առաջ

Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, համալիր փորձաքննություն անցած է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Երևանում 2027 թվականին կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից առաջ, Տիգրան Ավինյանի խոսքով, սեղմ ժամկետներ ունենք, այդ իսկ պատճառով պետք է հասկանալ հետագա ընթացքը:

Կարծում եմ՝ մենք ունենք շինարարներ, որոնք այս ժամանակատվածում ունակ են կառուցել դպրոցը: Նախատեսում ենք, որ մրցաշարի մեկնարկից երկու ամիս առաջ դպրոցը պատրաստ կլինի»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Միաժամանակ, քաղաքապետը տեղեկացրել է՝ դիտարկվում է նաև այլընտրանքային տարբերակ, եթե մարզադպրոցի կառուցումը չհասցնեն իրականացնել, որպեսզի Եվրոպայի առաջնության անցկացմանը ոչինչ չխանգարի:

Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականին ՀՀ կառավարությունը որոշել էր «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:

Ավելի վաղ «Storaket» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր մասնաշենքի մրցութային նախագիծը:

Նոր մասնաշենքը նախատեսվում է Կենտրոն վարչական շրջանի արևմտյան մասում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի հարավային ստորոտում, արևմտյան մասով ձգվող Հրազդան կիրճի մարզական գոտում։

Նախորդ հոդվածը
Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի չորրորդ փուլի եզրափակիչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք ըմբիշին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։