Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը բուլիտներով հաղթեց Ուզբեկստանին
14 Ապրիլ 2025

Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը բուլիտներով հաղթեց Ուզբեկստանին

Երեկ Երևանում մեկնարկել է հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը։

Հայաստանի ազգային հավաքականը 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը Ուզբեկստանի ընտրանու հետ։ Հետխաղյա բուլիտներում ուժեղ էին հայ հոկեյիստները, որոնք 2։0 հաշվով առավելության հասան՝ գլխավորելով խմբի աղյուսակը։

Ուզբեկստանից բացի Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված են նաև Մալայզիայի, Ինդոնեզիայի, Իրանի և Քուվեյթի հավաքականները։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ տոնել էր իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 24։3 հաշվով ջախջախելով Մալայզիայի ընտրանուն։

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Քուվեյթ 15-6 Ինդոնեզիա
Իրան 5-1 Մալայզիա

Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Քուվեյթի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Հաստատվել են Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների մրցավարներն ու պատվիրակները

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։