Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի 6-րդ փուլի եզրափակիչում է
26 Ապրիլ 2025

Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի 6-րդ փուլի եզրափակիչում է

Կահիրեում շարունակվում է սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 6-րդ փուլը։

Հենացատկ վարժությունում Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը վաստակելով 14,566 միավոր դուրս է եկել եզրափակիչ։

Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկը հաղթել էր Աշխարհի գավաթի խաղարկության 1-ին (Կոտբուս․ Գերմանիա) 3-րդ (Անթալյա․ Թուրքիա), 5-րդ (Դոհա, Կատաև) փուլերում։ Դավթյանը Օսիյեկում (Խորվաթիա) կայացած 4-րդ փուլում գրավել էր 3-րդ տեղը, իսկ Բաքվում կայացած 2-րդ փուլին չէր մասնակցել։

Ավելի վաղը հայ մարզիկներից եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակներ և Համլետ Մանուկյանը՝ նժույգ թափեր վարժաձևերում։

Եզրափակիչները կկայանան ապրիլի 27-ին ու 28-ին։

Նախորդ հոդվածը
Նոան հաղթեց Արարատին՝ ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը
Հաջորդ հոդվածը
Միքայել Ավանեսյանը՝ ITF J100 մրցաշարի զուգախաղի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։