Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի թիմին
05 Փետրվար 2025

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի թիմին

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Տիրանայում 5։1 հաշվով հաղթանակի հասավ Ալբանիայի թիմի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը։ 

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակն ու 3 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող Ղազախստանի հավաքականի նկատմամբ։ 

Մարտի 8-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ դրանից 4 օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին։ 

Նախորդ հոդվածը
Ուրարտուն առաջին հաղթանակն է տարել ԱՄԷ-ի հավաքի շրջանակում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 29 տարեկանում ավարտեց կարիերան

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։