Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել հեծանվասպորտի միջազգային մրցաշարում
09 Մայիս 2025

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել հեծանվասպորտի միջազգային մրցաշարում

Ուզբեկստանի Նամանգան քաղաքում տեղի ունեցած Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Վարելջյանը հաղթել է սկրեչ մրցաձևում՝ ապահովելով առաջին հորիզոնականը։

Նշենք, որ Վարելջյանն ընդամենը 18 տարեկան է ու երեկ, մրցելով ուժեղագույն տրեկ հեծանվորդների հետ, հայ մարզիկը օմնիում մրցաձևում նվաճել էր բրոնզե մեդալ։

Silk Way Namangan Class 2-ը Միջազգային հեծանվային միության օրացուցային մրցումների շրջանակում անցկացվող մրցաշար է։

«Շնորհավորում ենք Արթուրին ու մարզչական անձնակազմին՝ քրտնաջան աշխատանքի և նվաճման համար։
Այս արդյունքը ևս մեկ քայլ է դեպի սպորտային մեծ բարձունքներ», - գրել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածը
Նոան հաղթեց Փյունիկին ու նվաճեց չեմպիոնությունը
Հաջորդ հոդվածը
Գոռ Ներսիսյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։