Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն
22 Մայիս 2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասայի և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանի՝ ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` ՀՀ-ում անցկացնելու 2029թ. հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն և այլ միջազգային մրցաշարեր, ինչպիսին է BMX Freestyle park առաջնությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ հանդիպմանը նաև քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական ծրագրերին և ԵՏՀ-ի կողմից աջակցվող ապագա նախագծերին։
 
Այցի շրջանակներում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը։ Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում այդ մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես նշվել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ:

Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրատասկամությունը՝ աջակցություն ցուցաբերելու մեր երկրում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը:

Նախորդ հոդվածը
Հայ շախմատիստները Շարժայում մասնակցում են միջազգային մրցաշարի
Հաջորդ հոդվածը
Արման Հովհաննիսյանը շարք է վերադարձել երկարատև վնասվածքից հետո

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։