Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները
27 Մայիս 2025

Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

Արտաշատի քաղաքային մարզադաշտում օրերս անցկացվել է Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ-մարզուհի է հայտավորվել:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում), Մարի Սարգսյանը (800 մետր,1500 մետր վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ), Վահան Մանուկյանը (նիզակի նետում), Գոռ Հովակիմյանը (եռացատկ), Միլենա Գրիգորյանը (400 մետր վազք), Արամ Արամյանը (400 մետր վազք), Երվանդ Մկրտչյանը (800 մետր վազք), Գայանե Չիլոյանը (100 մետր, 200 մետր վազք), Սամվել Գևորգյանը (200 մետր վազք), Մելինե Ադամյանը (100 մետր, 400 մետր վազք), Սուսաննա Բաբայանը (գնդի հրում), Մարիամ Մկրտչյանը (նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (սկավառակի նետում), Ժաննա Շահնազարյանը (մուրճի նետում):

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսի 24–25–ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությունը: Նախատեսվում է շուրջ 20 աթլետների մասնակցություն:


Լուսանկարները՝ Դավիթ Ղուշչյանի

Նախորդ հոդվածը
ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը պարգևատրել է ITF-ի կանանց վարկանիշային 2-րդ մրցաշարի հաղթողներին
Հաջորդ հոդվածը
Ջոն վան ‘տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։