Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
8 ակումբ ստացել է 2025/2026թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք
30 Մայիս 2025 |  319

8 ակումբ ստացել է 2025/2026թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

Մայիսի 30-ին կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 9 թեկնածու ակումբների՝  «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ի, «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ-ի և  «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 8-ին՝ «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին,  «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ին և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ին։ Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2025/2026թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Արարատի Արաքս» ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մարզական չափանիշի պահանջներին, մասնավորապես՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2025 թվականի խմբագրության կանոնակարգի Հոդված 17-ի պահանջներին՝ չապահովելով պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայությունը։

Ակումբն իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումն աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Դիմորդ ակումբներից 2-ը՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ-ն, չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, հետևաբար, նրանց արտոնագրային դիմումները թողնվել են առանց քննության։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Ուրարտուի ու Փյունիկի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում
Հաջորդ հոդվածը
Հաստատվել է Mix Fight 58-ի հերթական մենամարտը

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։