Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ| Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը | Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը| Տիգրան Հարությունյանը՝ WAKO-ի՝ քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն|
Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ
19 Նոյեմբեր 2026

Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը ստանձնել է «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նորանշանակ գլխավոր մարզիչն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է թիմի ներկայիս իրավիճակի, խնդիրների և առաջիկա անելիքների մասին:

«Այսօր բոլորս էլ գիտակցում ենք, որ «Գանձասարը» գտնվում է բավական ծանր վիճակում։ Դա ապացուցում է նաև մրցաշարային աղյուսակը, որտեղ թիմը գտնվում է վերջին հորիզոնականում։ Ելնելով այս փաստից՝ մարզչական անձնակազմը, ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները հասկանում են, որ պետք է ներդնել համատեղ ուժերը, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։

Այն, ինչը տեսել եմ մինչև թիմի ղեկը ստանձնելը, թույլ է տալիս ենթադրել, որ Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունը կարելի է գնահատել 10 տոկոս։ Սա արդեն խոսում է այն մասին, թե որքան դժվարին և մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասվում։

Խնդիրը միայն մրցաշարային աղյուսակը չէ, թիմի գրանցած արդյունքները չեն, թիմի ցուցադրած բացասական խաղը չէ։ Խնդիր է նաև այն, որ թիմի կազմում կա 27 ֆուտբոլիստ, սակայն այս պահին մարզումային գործընթացի մեջ ընդգրկված է նրանցից 16-ը։ Այսինքն՝ թիմի 30 տոկոսը վնասվածքների պատճառով դուրս է մնացել մարզումներից։ Այստեղ մեր գլխավոր խնդիրն ամուր թիմ կառուցելն է։

Մի քանի օր է, ինչ թիմի ղեկին եմ, բայց արդեն տեսնում եմ ֆուտբոլիստների հավատը, նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը, և դա մեզ ներշնչում է տրամադրվել լավատեսորեն՝ ամուր թիմ ստեղծելու վստահությամբ։
Առաջիկա ավելի քան 20 օրվա ընթացքում մենք ունենք շատ ծանր 4 խաղ՝ Գյումրիում՝ «Շիրակի» հետ, առաջատարներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Նոայի» հետ, ինչպես նաև երիտասարդ ու մեծ անակնկալների ունակ «ԲԿՄԱ»-ի հետ։

Եթե այս չորս խաղում ունենանք նվազագույն միավոր, ապա կհամարենք, որ ձեռքբերում ունենք։
Բայց ամենապատասխանատու հատվածը լինելու է ձմռանը՝ մրցաշրջանի միջնամասում։ Հենց այդ ժամանակ բոլորս ահռելի ծավալի աշխատանք ունենք կատարելու։ Այս ամենի մասին խոսել եմ թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ ֆուտբոլիստների հետ։

Հուսամ՝ գարնանային հատվածում կտեսնենք բոլորովին այլ «Գանձասար»»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը
Հաջորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։