Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:
Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։
Միշա Ջորկաեֆֆը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ
Սարգիս Դերձակյան - «ՄԻԿԱ» Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ» Ալբերտ Ավետիսով – «Նոա-2»
Պաշտպաններ
Կարեն Հովակիմյան – «Փյունիկ Ակադեմիա» Ժորա Դադամյան – «Ուրարտու-2» Խոսրով Ղազարյան – ԲԿՄԱ-2 Մարատ Բաբայան - ԲԿՄԱ-2 Սերգեյ Հարությունյան - «Փյունիկ Ակադեմիա» Արման Իսայան – «Ուրարտու-2» Արթուր Մովսեսյան – «Նոա-2» Արամ Բարխուդարյան – «Արարատ-Արմենիա-2» Արամ Ահարոնյան – «Փյունիկ Ակադեմիա» Ազատ Հակոբյան – «Արարատ -2»
Կիսապաշտպաններ
Դանիել Համբարձումով – «Կրասնոդար» (Ռուսաստան) Մարտին Շահգելդյան – «Կոլմար» (Ֆրանսիա) Հարություն Մանուկյան - ԲԿՄԱ-2 Գագիկ Հովհանեսյան – «Շիրակ-2» Վահե Կարապետյան – «Փյունիկ Ակադեմիա» Տիգրան Արմենակյան - «Արարատ-Արմենիա-2» Արտակ Գալստյան – «Փյունիկ Ակադեմիա» Դավիթ Հարությունյան - «Ուրարտու-2» Սեդրակ Մովսիսյան - «Փյունիկ Ակադեմիա» Արամ Ազարյան - «Նոա-2» Նարեկ Ալեքսանյան - «Ուրարտու-2» Մարտին Գալստյան - «Փյունիկ Ակադեմիա»
Հարձակվողներ
Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա) Գագիկ Մելոյան - «Նոա-2» Էրիկ Ասատրյան - «Ուրարտու-2» Արշակ Պետրոսյան - «Արարատ -2» Վարդան Թովմասյան – «Անդրանիկ»
Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերի խաղացանկը՝
Հունիսի 6 Մոլդովա Մ-20 - Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն) Մոլդովա Մ-19 - Վրաստան Մ-19 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
Հունիսի 8 Վրաստան Մ-19 - Մոլդովա Մ-20 18։30 (Տեխնիկական կենտրոն) Հայաստան Մ-19 - Մոլդովա Մ-19 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
Հունիսի 10 Վրաստան Մ-19 - Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Հունիսի 11 Մոլդովա Մ-20 - Մոլդովա Մ-19 12։00 (Տեխնիկական կենտրոն)