Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Սարգիս Ստեփանյանը՝ պարա-բազկամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն
07 Հունիս 2025

Սարգիս Ստեփանյանը՝ պարա-բազկամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն

Ռումինիայում ավարտված պարա-բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Սարգիս Ստեփանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Սա դյուցազնագրքում ընդգրկված մարզիկի 5-րդ Եվրոպայի չեմպիոնությունն էր։ Ստեփանյանը նաև Աշխարհի եռակի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր է։

Հերթական ոսկե մեդալը նվաճելու կապակցությամբ Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի հայրենակիցնե՛ր, 2025 թվականի հունիսի 5-ին, Ռումինիայի Քլուժ-Նապոկա քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում դարձա Եվրոպայի չեմպիոն։

Սա պարզապես մեդալ չէ։ Յուրաքանչյուր հաղթանակ պատմություն ունի՝ մարզումներ, հաղթահարված ցավ, թիմային աջակցություն ու անձնական պայքար։ Ուրախ եմ, որ կարողացա կրկին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Իմ սպորտային ճանապարհը բազկամարտում սկսվել է 2015 թվականից, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այդ ժամանակից ի վեր՝ Եվրոպայի Պարա-բազկամարտի առաջնության հնգակի, Աշխարհի Պարա-բազկամարտի առաջնության եռակի, չեմպիոն և Աշխարհի բազկամարտի կրկնակի գավաթակիր։ Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հավատքի ու ուժ տվող խոսքերի համար։ Առջևում՝ նոր մարտահրավերներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նախորդ հոդվածը
Հայաստանը հաղթեց Կոստա Ռիկային
Հաջորդ հոդվածը
Մուայթայ․ Նարեկ Խաչիկյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։