Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մի պահ անգամ չեմ դադարել հավատալ, որ կարող եմ վերադառնալ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ. Հենրի Ավագյան
09 Հունիս 2025

Մի պահ անգամ չեմ դադարել հավատալ, որ կարող եմ վերադառնալ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ. Հենրի Ավագյան

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ազգային ընտրանու կազմում իր ելույթներին:

«7 երկար և խոչընդոտներով լի տարիներ։

Այս ամբողջ ընթացքում ես մի պահ անգամ չեմ դադարել հավատալ, որ կարող եմ վերադառնալ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ և օգնել իմ երկրին։

Իհարկե, կցանկանայի, որ իմ վերադարձը մեկնարկային կազմում նշանավորվեր հաղթանակով, բայց այս դժվարին ժամանակներում շատ կարևոր է չհուսահատվել և միասնական լինել։

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մինչ օրս հավատացել և վստահել են ինձ:
Լավագույն ժամանակներն ու հաղթանակները դեռ առջևում են։
Առաջ Հայաստան»,- գրել է Ավագյանը:

Նախորդ հոդվածը
Հույն պաշտպանը միացել է Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։