Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ռուի Մոտան կհեռանա Նոայից․ Սուրեն Մելիքսեթյան
10 Հունիս 2025

Ռուի Մոտան կհեռանա Նոայից․ Սուրեն Մելիքսեթյան

Պորտուգալացի Ռուի Մոտան կհեռանա «Նոայից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

«Իմ տեղեկություններով Ռուի Մոտան վերջին ամիսներին հաշտ չի եղել հայկական ֆուտբոլի մի շարք իրողությունների և անձանց հետ, չնայած ակումբի կողմից ստացել է լիակատար աջակցություն բոլոր հարցերում: Մոտան հունիսին առաջարկներ է ստացել տարբեր երկրներից, որից հետո «Նոայից» ակնկալել է կամ ավելի բարելավված պայմաններով առաջարկ կամ եվրագավաթներից առաջ թիմին թողնել առանց մարզչական շտաբի: «Նոայի» ղեկավարության մոտ այս քայլը զարմանք է առաջացրել, քանի որ մարզիչը ստացել է բարձր վարձատրություններ, սպորտային անհրաժեշտ բոլոր պայմանները և դեռ մեկ մրցաշրջանի պայմանագիր ունի:

Իմ տեղեկություններով Հայաստանի չեմպիոնն արդեն պայմանավորվել է նոր բարձրակարգ մասնագետի հետ, որը շուտով կնշանակվի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ Մոտան մեծ հավանականությամբ կգլխավորի «Լուդոգորեցը»»—գրել է Սուրեն Մելիքսեթյանը:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան գանացի նորեկ ունի
Հաջորդ հոդվածը
Նոայի ալբանացի վինգերը հեռացավ թիմից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։