Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արարատը ներկայացրել է այս տարվա առաջին նորեկին
09 Փետրվար 2025

Արարատը ներկայացրել է այս տարվա առաջին նորեկին

Երևանի «Արարատը» նոր ֆուտբոլիստ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«2025 թվականին «Արարատի» առաջին նորեկն է ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին:
2001 թվականի ապրիլի վեցին ծնված ֆուտբոլիստն «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել հաջող փորձաշրջանից հետո:
Էվունան հանդես է եկել «Հավրի» երիտասարդական թիմերում, ֆրանսական «Նյոր II» և «Ռոան Լ՛Էտապ» ակումբներում, իսկ նրա վերջին թիմն էր բելգիական «Վիրտոնը»:
Մարվին Էվունան «Արարատում» կխաղա 92 համարի մարզաշապիկով:
Բարի գալուստ «Արարատ», Մարվի»,-ասված է երևանյան ակումբի հայտարարությունում։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Արարատը» 15 միավորով 9-րդ տեղում է։  


Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան մեկ օրում պարտվել է երկու ստուգողական խաղում
Հաջորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը Սլովանում ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։