BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արծաթե մեդալ՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունից
16 Հունիս 2025

Արծաթե մեդալ՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունից

Մյունխենում ավարտված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը փոխչեմպիոն են հռչակվել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Որակավորման փուլում նրանք խոցել են 580 միավոր, իսկ եզրափակչում մրցել են Չինաստանի թիմի հետ, սակայն զիջել են 4:16 հաշվով:

Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը 578 միավոր է հավաքել և զբաղեցրել 9-րդ տեղը, իսկ տղամարդկանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Բենիկ Խլղաթյանը 581 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը:

Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլն անցկացվել է մինչև հունիսի 15-ը: Մրցմանը մասնակցում են 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։

Նախորդ հոդվածը
Պորտուգալացի պաշտպանը միացել է Փյունիկին
Հաջորդ հոդվածը
Արման Հովհաննիսյանը հեռացել է Փյունիկից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։