Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արման Հովհաննիսյանը հեռացել է Փյունիկից
16 Հունիս 2025

Արման Հովհաննիսյանը հեռացել է Փյունիկից

«Փյունիկի» ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանը հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արմանը «Փյունիկի» ակադեմիայի սան է և 2011 թվականի մարտին «Շիրակի» դեմ գավաթային խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»՝ հանդես գալով մինչև 2014 հուլիսը։ Այդ ընթացքում Արման Հովհաննիսյանը մեր թիմի հետ դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2012/13, 2013/14 թթ․)։

2021 թվականի հունվարին Արմանը տևական ժամանակ անց վերադարձել է «Փյունիկ» ու 2021/22 թթ․ մրցաշրջանում օգնել է թիմին 7 տարի անց դառնալ Հայաստանի չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»։

2023 թվականի հուլիսին Արման Հովհաննիսյանը կրկին համալրել է «Փյունիկի» կազմն ու 2023/24 թթ․ մրցաշրջանում մեր թիմի հետ կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկում» անցկացրել է 125 խաղ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Արման Հովհաննիսյանին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների համար։

Նախորդ հոդվածը
Արծաթե մեդալ՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունից
Հաջորդ հոդվածը
Տարիքը միայն թիվ է. Ինտերի գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։