BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Կոնֆերենցիաների լիգա. Փյունիկի և Ուրարտուի հնարավոր մրցակիցները որակավորման առաջին փուլում
17 Հունիս 2025

Կոնֆերենցիաների լիգա. Փյունիկի և Ուրարտուի հնարավոր մրցակիցները որակավորման առաջին փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կկայանա նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Այս մրցաշարում հայկական երկու թիմ է ընդգրկված՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» ու 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Փյունիկը»: Հայկական երկու թիմերն էլ ընդգրկվել են բարձր վարկանիշ ունեցող ակումբների զամբյուղում:

Ըստ ՈւԵՖԱ-ի դասակարգման, «Ուրարտուն» ընդգրկված է 2-րդ խմբի թիմերի զամբյուղում, որտեղ թիմի հավանական մրցակիցներն են՝ բելառուսական «Նեմանը», մալթական «Բիրկիրկարան», վրացական «Տորպեդո Քութայիսին» և մակեդոնական «Սիլեկսը»։

«Փյունիկը» ընդգրկված է 6-րդ խմբի թիմերի զամբյուղում, որտեղ թիմի հավանական մրցակիցներն են՝ «Սանտա Կոլոմա» (Անդորրա), «Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ), «Տրե Ֆիորի» (Սան Մարինո), «Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա):

Վիճակահանության մեկնարկը 18:00-ին է:

Նախորդ հոդվածը
Նոան այսօր կիմանա իր մրցակցին՝ ՉԼ որակավորման առաջին փուլում
Հաջորդ հոդվածը
Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։