BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Այաքսը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
17 Հունիս 2025

Այաքսը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Հոլանդական «Այաքսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով:

Ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է sport-express-ը:

2024/2025 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 35 խաղ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt ինտերնետային պորտալը 25-ամյա կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո, ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «ցլերը» ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձան Ռուսաստանի չեմպիոն։

Նախորդ հոդվածը
Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է
Հաջորդ հոդվածը
ՉԼ. Հայտնի է Նոայի մրցակիցը որակավորման առաջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։