BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոան ոչ-ոքի խաղաց Եմենի չեմպիոնի հետ, Չանչարևիչը վերադարձավ խաղադաշտ
09 Փետրվար 2025

Նոան ոչ-ոքի խաղաց Եմենի չեմպիոնի հետ, Չանչարևիչը վերադարձավ խաղադաշտ

Դոհայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ստուգողական վերջին հանդիպումն է անցկացրել։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Ռուի Մոտայի գլխավորած թիմը ոչ-ոքի է խաղացել Եմենի չեմպիոն  «Ահլի Սանայի» հետ։ Խաղում դարպասի գրավում տեղի չի ունեցել։  

Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայստանի հավաքականի դարպասապայ Օգնյեն Չանչարևիչը։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Փետրվարի 19-ին «Նոան» կմրցի «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Դոհա․ Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածը
Ալբերտ Աղեկյան. ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջիուջիցուի հայ չեմպիոնը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։