Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Պաշտոնական․ Վանի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն Ալաշկերտի գույները
19 Հունիս 2025

Պաշտոնական․ Վանի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն Ալաշկերտի գույները

«Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտի» գույները։

Հնարավոր գործարքի մասին տեղեկացրել էինք երեկ։

Այսօր լուրը պաշտոնապես հաստատեց «Ալաշկերտ»-ը, որն հանդես եկավ հայտարարությամբ․

«Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։ Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։ Նախորդ մրցաշրջանում «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ «Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտի» գույները։ Հունիսի 20-ից թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։

«Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը»։

Նախորդ հոդվածը
Շիրակի կիսապաշտպանը հեռացել է թիմից
Հաջորդ հոդվածը
Արթուր Քարտաշյանը նոր ակումբ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։