Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող ակումբը
20 Հունիս 2025

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը համալրել է Վոլգոգրադի «Ռոտորի» շարքերը։

Ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 1 տարվա պայմանագիր։ 

Սա Սիմոնյանի 12-րդ ակումբն էր կարիերայի ընթացքում։ 30-ամյա կիսապաշտպանը նախորդ 3 մրցաշրջաններում պաշտպանել է «ԲՄԱ Խաբարովսկի» գույները։

«Ռոտորը»․ որը հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում, 24/25 մրցաշրջանում 34 խաղում վաստակել է 47 միավոր և մրցաշարային աղյուսակում 9-րդն է։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ նորամուտը նշելով 2014 թվականին՝ Ֆրանսիայի դեմ տնային խաղում։

Նախորդ հոդվածը
Խամես Սանթոսը վերադարձել է Փյունիկ
Հաջորդ հոդվածը
Նոր նշանակում Ուրարտուում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։