BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հաստատվել են եվրագավաթներում հայկական թիմերի հանդիպումների անցկացման վայրերն ու ժամանակացույցները
21 Հունիս 2025

Հաստատվել են եվրագավաթներում հայկական թիմերի հանդիպումների անցկացման վայրերն ու ժամանակացույցները

Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եվրոպական մրցաշարերին Հայաստանից մասնակցող թիմերի հանդիպումների անցկացման վայրերն ու ժամանակացույցները։

«Նոան», որը պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Բուդոչնոստի» դեմ խաղով, 1-ին հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ Աբովյանի «Վահագն Թումասյանի անվան» մարզադաշտում։ Մեկնարկը՝ 20։00-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայի «Քաղաքային» («Գրադսկի») մարզադաշտում ու կմեկնարկի 23։00-ին։

«Ուրարտուն», որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում կմրցի բելառուսական «Նեման Գրոդնոյի» դեմ, 1-ին հանդիպումը կանցկացնի «Ուրարտու» մարզադաշտում։ Այդ խաղը կմեկնարկի 20։30-ին։

Պատասխան խաղը թիմերի կանցկացնեն հուլիսի 17-ին Հունգարիայի Դյոր քաղաքում՝ «Դյորմոտ» ստադիոնում։ Խաղի մեկնարկը նախատեսված է 22։00-ին։

«Փյունիկը» ևս պայքարը կսկսի ԿԼ-ի որակավորման 1-ին փուլից՝ Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» դեմ արտագնա խաղով: Այդ խաղը կկայանա հուլիսի 10-ին՝ Ֆիորենտինո քաղաքի «Կամո Սպորտիվո դի Ֆիորենտինո Ֆեդերիկո Կրեսկենտի» մարզադաշտում։ Մեկնարկը նախատեսված է 23։00-ին։ Պատասխան խաղը կկայան հուլիսի 17-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում։ Մեկնարկը՝ 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Կարեն Խաչանովը դուրս է եկել Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Արարատը պայմանագիր է ստորագրել մալիացի ֆուտբոլիստի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։