Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված. Շիրակի հայտարարությունը
21 Հունիս 2025

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված. Շիրակի հայտարարությունը

«Շիրակը» պաշտոնական հայտարարություն է տարածել, կապված Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հետ․

«Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել:
Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս ունենք, որ սայլը տեղից կշարժվի, ֆեդերացիան տեր կկանգնի իր ենթակառուցվածքներին, կլուծի առկա խնդիրները, առանց նախապայմանների ու անվճար հիմունքներով ֆուտբոլը կրկին հասանելի կդարձնի շիրակցի երեխաների համար»:

Հիշեցնենք, որ «Շիրակը» մոտ 1 ամիս առաջ հայտարարել էր ակադեմիան ՀՖՖ-ին հանձնելու մասին։

Նախորդ հոդվածը
Արարատը պայմանագիր է ստորագրել մալիացի ֆուտբոլիստի հետ
Հաջորդ հոդվածը
Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ընկերական խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։