Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
10 Փետրվար 2025

Բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում` նախապատրաստվելով մարտին Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում է 11 բռնցքամարտիկ։ Թիմում են նաև 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն ու նույն ստուգատեսի գործող բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը, նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։

12-օրյա հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դնելու է մարզուհիների ֆիզիկական որակները բարելավելու վրա։

Նախորդ հոդվածը
Գեորգի Հարությունյանի ստացված նորամուտը Հունգարիայում, Հոռնյակի և Ռոբի Քինի դիմակայությունը
Հաջորդ հոդվածը
Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։