BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Բասկետբոլի Մ20 հավաքականը նախապատրաստվում է Երևանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը
26 Հունիս 2025

Բասկետբոլի Մ20 հավաքականը նախապատրաստվում է Երևանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությանը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հավաքականն ավագ  մարզիչ Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ նախապատրաստական մարզումներն անցկացնում է Օլիմպավանում:

Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ:

Բոլորը հանդիպումները կմեկնարկեն ժամը 20:00-ին: Բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման ենթակայությամբ գործող Միկա մարզահամալիրում:

Հիշեցնենք՝ Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար: 

 

Նախորդ հոդվածը
Ակումբը բարձրացնելու ենք նոր մակարդակի․ Ալաշկերտի փոխնախագահը՝ կատարվող փոփոխությունների մասին
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտն իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ․ Ակումբի հայտարարությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։