Յուվենտուսի հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյան. Շատ շուտով կլսեք Հայաստանում մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին | Մ21․ Հայաստանի հավաքականը վերջին րոպեին գոլ բաց թողեց Իտալիայի հետ խաղում | Դմիտրի Գունկոն՝ Փյունիկի նոր գլխավոր մարզիչ | Բռնցքամարտիկները Մոնտենեգրոյում կմասնակցեն ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը| Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում| Առանց Չանչարևիչի և Շաղոյանի. Հայաստանի հավաքականը Կիպրոսում է|
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17 Օգոստոս 2026

ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր

ՖԻԲԱ-ի գրասենյակում ավարտվել է FIBA Academy-ի առաջին թողարկումը, որի մասնակիցների թվում էր նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը։

Սպորտի կառավարման ոլորտի առաջնորդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված մեկամյա ծրագրի շրջանավարտներին հատուկ հավաստագրեր է հանձնել ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Անդրեաս Զագլիսը։

Ծրագիրը միտված էր ժամանակակից սպորտային կառավարման, առաջնորդության և միջազգային բասկետբոլի կառավարման համակարգերի վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։

ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Արթուր Նազարյանը նշեց.
«Անչափ օգտակար և հետաքրքիր ծրագիր էր, որն անցկացվում էր բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու առաջատար մարզական կառույցներ,տեղում ծանոթանալու նրանց գործունեությանը, կառավարման մեխանիզմներին և լավագույն փորձին։



Այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կարևոր են նաև հայկական բասկետբոլի հետագա զարգացման տեսանկյունից։ Վստահ եմ՝ ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներից շատերը հնարավոր կլինի կիրառել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատանքում»։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ այսօր կպայքարի ոսկե մեդալների համար
Հաջորդ հոդվածը
Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և հռչակվել աշխարհի Մ20 չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։