BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
27 Հունիս 2025

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 57 կգ քաշային Էրիկ Պապիկյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Կոլոտյանի նկատմամբ։

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:

Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 52 կգ քաշային Արեն Միրզոյանը և 62 կգ քաշային Համլետ Անտոնյանը։ Հայ ըմբիշներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև Շահեն Մարտիրոսյանը (68 կգ) և Մերուժան Քոչարյանը (85 կգ), որոնք, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Գոռ Ավետիսյանը (38 կգ), Խաչիկ Թորոսյանը (41 կգ), Նարեկ Դալլաքյանը (44 կգ) և Աշոտ Պետրոսյանը (48 կգ):

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի թիմում ընդգրկված են Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահան Գրիգորյանը, Կարապետ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 41 կգ), Վարդան Սահակյանը (44 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Արայիկ Խեմչյանը, Գեղամ Եղիազարյանը (երկուսն էլ՝ 52 կգ), Սամվել Տոնոյանը (57 կգ), Պավել Նազարյանը (62 կգ), Հայկ Կարապետյանը, Արամ Սարգսյանը (68 կգ), Ժորա Սարգսյանը (75 կգ) և Գոռ Խաչատրյանը (85 կգ):

Նախորդ հոդվածը
Ուրարտուն հայտարարել է 33-ամյա դարպասապահի տեղափոխության մասին
Հաջորդ հոդվածը
Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։