BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Խորվաթ վինգերը Նոայի կազմում մասնակցել է ստուգողական խաղին
28 Հունիս 2025

Խորվաթ վինգերը Նոայի կազմում մասնակցել է ստուգողական խաղին

Խորվաթ վինգեր Ալեն Գրգիչը «Նոայի» կազմում մասնակցել է Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» դեմ ստուգողական խաղին։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել խորվաթական տարբեր թիմերում։ Վերջին թիմը եղել է «Սլավեն Բելուպոն»։

Նշենք, որ «Նոայի» ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև «Նոայի» 2-րդ թիմի մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ։

Հիշեցնենք, որ երևանյան թիմը նորանշական գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ավստրիայում՝ նախապատրաստվելով ՉԼ որակավորման առաջին փուլի Չեռնոգորիայի «Բուդոչնոստի» հետ դիմակայությանը։

Թիմերի առաջին խաղը կկայանա Աբովյանում` հուլիսի 8-ին։

Նախորդ հոդվածը
Եվս 1 մեդալ մուայթայի WBC աշխարհի առաջնությունից
Հաջորդ հոդվածը
Հայնտի է Ալաշկերտի սպորտային տնօրենի անունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։