BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան
28 Հունիս 2025

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

Հունիսի 27-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 24/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

25-ամյա ֆուտբոլիստը մրցանակը ստանալուց հետո նշել է, որ իրենց նպատակը չեմպիոնական տիտղոսը պաշտպանելն է․ «Նոր մրցաշրջանն ավելի բարդ կլինի, քան նախորդը։ Որպես չեմպիոններ՝ սա մեզ համար ևս մեկ փորձություն է։ Մենք կպատրաստվենք դրան։ Իհարկե, մենք կպաշտպանենք տիտղոսը, մենք վայելեցինք հաղթանակը։ Մենք կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում՝ մեր նպատակին հասնելու համար»։

Սպերցյանը լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում զիջել է իր թիմակից Ջոն Կորդոբային։

Մրցանակները տրվել են սպորտային լրագրողների, երկրպագուների ու փորձագետների քվեարկությունների արդյունքում։

Բոլոր արդյունքները՝

  • Լավագույն ֆուտբոլիստ՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»),
  • Լավագույն մարզիչ՝ Մուրադ Մուսաև («Կրասնոդար»),
  • Լավագույն դարպասապահ՝ Ստանիսլավ Ագակցև («Կրասնոդար»),
  • Լավագույն պաշտպան՝ Մոյզես (ԲԿՄԱ)
  • Լավագույն կիսապաշտպան՝ Էդուարդ Սպերցյան՝ («Կրասնոդար»)
  • Լավագույն հարձակվող՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»),
  • Լավագույն գոլ՝ Ջոն Կորդոբա (գոլը «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում),
  • Լավագույն գոլային փոխանցում՝ Իվան Սերգեև (գոլային փոխանցումը «Կրասնոդարի» դեմ խաղում),
  • Լավագույն մարզաշապիկ՝ «Ակրոն»

Նախորդ հոդվածը
Հայնտի է Ալաշկերտի սպորտային տնօրենի անունը
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում զիջել է Ռուսաստանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։