Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արգենտինայի գավաթի խաղարկությունում, Ադորյանի թիմն էլ լքել է պայքարը (տեսանյութ)
28 Հունիս 2025

Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արգենտինայի գավաթի խաղարկությունում, Ադորյանի թիմն էլ լքել է պայքարը (տեսանյութ)

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բելգրանո դե Կորդոբան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, մրցում էր «Դեֆենսորենս դե Բելգրանոյի» հետ ու առավելության հասավ 3։2 հաշվով։

Սելարայանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 81-րդ րոպեին նրա փոխանցումից իր թիմի համար հաղթական գոլը հեղինակեց Տոբիաս Օստչեգան։ Տեսանյութը՝ այստեղ։

Թեժ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում մրցավարը 3 անգամ դիմեց կարմիր քարտի օգնությանը։

Այս հաղթանակի շնորհիվ «Բելգրանոն» դուրս եկավ հաջորդ փուլ։

Գավաթի խաղարկությունը լքել է ազգային ընտրանու մեկ այլ կիսապաշտպանի՝ Թոմաս Ադորյանի թիմը։ Ադորյանը հայտավորված չի եղել հանդիպմանը, իսկ նրա թիմը 0։2 հաշվով պարտվել է «Տիգրեին»։

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում զիջել է Ռուսաստանին
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ընկերական խաղում հաղթել է Շիրակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։