BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
5 ոսկե, 3 արծաթև և 4 բրոնզե մեդալ՝ Վրաստանում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից
30 Հունիս 2025

5 ոսկե, 3 արծաթև և 4 բրոնզե մեդալ՝ Վրաստանում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից

Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթև և 4 բրոնզե մեդալ։

Եզրափակչում գեղեցիկ հաղթանակներ են տարել ու չեմպիոն են դարձել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
 
Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը երկարաձգել է 22-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը
Հաջորդ հոդվածը
ՉԼ-ում Նոայի մրցակիցը նոր մարզիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։