Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
ՉԼ-ում Նոայի մրցակիցը նոր մարզիչ ունի
30 Հունիս 2025

ՉԼ-ում Նոայի մրցակիցը նոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է «Բուդոչնոստը», թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել սերբ Նենադ Լալատովիչը։

47-ամյա մասնագետը նախկինում աշխատել է սերբական ու ուկրաինական մի շարք թմերում, Սերբիայի երիտասարդական հավաքականում և այլուր։ 

«Բուոչնոստը» կլինի սերբ մասնագետի գլխավորած 22-րդ ակումբը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոնետենգրոյի չեմպիոնի գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը հեռացել էր թիմից՝ այն գլխավորելուց ավելի քան 1 տարի անց:

Նշվում էր՝ հեռացման պատճառներից մեկը Բրնովիչի վատ հարաբերություններն են ակումբի մարզչական շտաբի անդամների, ինչպես նաև երկրպագուների հետ:

Հիշեցնենք, որ «Բուդոչնոստը» ՉԼ որակավորման 2025/26 խաղարկության առաջին փուլում մրցելու է Հայաստանի չեմպիոն «Նոայի» հետ։ Հանդիպումները նախատեսված են հուլիսի 8-9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 15-16-ին:

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
5 ոսկե, 3 արծաթև և 4 բրոնզե մեդալ՝ Վրաստանում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։