BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Առաջին խմբի նորեկ Սարդարապատ ՖԱ-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզչին
04 Հուլիս 2025

Առաջին խմբի նորեկ Սարդարապատ ՖԱ-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

«Սարդարապատ» ՖԱ-ն հայտարարել է Ալեքսանդրե Տոռեսի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:

«Ունենալով ամուր արմատներ ֆրանսիական ֆուտբոլում և նախկինում մարզելով «Բաստիա-Բորգոն», «Ֆուջեյրան» և այլ ակումբներ` Ալեքսանդրեն վճռական է տրամադրված կերտել պատմություն «Սարդարապատի» հետ»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

47-ամյա մասնագետը Ֆրանսիայի և Իսպանիայի քաղաքացի է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը ստեղծում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմ, որը 2025-26 մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021 թվականին Արմավիրում՝ ֆրանսահայ սպորտային իրավաբան Սևան Կարյանի կողմից։ Ակումբի հիմքում ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսի» մեթոդաբանությունն է։

Անցած 4 տարիների ընթացքում Արմավիրի մի շարք երեխաներ ու պատանիներ մարզվել են այդ մեթոդաբանությամբ, իսկ լավագույնները հնարավորություն են ստացել ուղևորվել Ֆրանսիա և վերապատրաստվել։    «Սարդարապատի» պրոֆեսիոնալ թիմի կազմում են հենց ակադեմիայի սաները: Ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում:

Նախորդ հոդվածը
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը մեկնել է Ալբանիա
Հաջորդ հոդվածը
Մհեր Թառլոյանը վերադարձել է Շիրակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։