Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Փյունիկի ուկրաինացի պաշտպանները չեն մասնակցել Զենիթի դեմ ընկերական խաղին
11 Փետրվար 2025

Փյունիկի ուկրաինացի պաշտպանները չեն մասնակցել Զենիթի դեմ ընկերական խաղին

«Փյունիկի» ուկրաինացի պաշտպաններ Անտոն Բրատկովն ու Սերգեյ Վակուլենկոն չեն մասնակցել «Զենիթի» հետ ընկերական հանդիպմանը, գրում է Championat.com-ը:

Նշենք, որ երկու խաղացողներն էլ հայաստանյան ակումբի առանցքային խաղացողներն են։ Այս մրցաշրջանում Բրատկովը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Փյունիկի» 18 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 1493 րոպե։ Վակուլենկոն մասնակցել է 15 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ Սերգեյը խաղադաշտում անցկացրել է 1172 րոպե։

Թիմերը խաղացել են Emirates Palace հյուրանոցի ուսումնամարզական դաշտում (Աբու Դաբի, ԱՄԷ): Մրցավարի մեկնարկային սուլիչը հնչել է Երևանի ժամանակով 11:00-ին։ Ռուսական ակումբը հաղթել է 2։0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Փյունիկն ընկերական խաղում պարտվել է Զենիթին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը ցանկանում է որքան հնարավոր է շուտ դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ. Սպերցյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։