Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են
08 Հուլիս 2025

Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են

2025 թ. հուլիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև։

Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխըմբռնում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ, ներառյալ համատեղ մրցաշարերի և վերապատրաստման միջոցառումների կազմակերպումը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու երկու ֆեդերացիաների միջև արդեն իսկ գոյություն ունեցող սերտ և գործընկերային հարաբերությունները՝ հանուն հեծանվասպորտի ոլորտում արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության։
 
 
 

Նախորդ հոդվածը
Նոան հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում․ Ուլադ Օմարը՝ Բուդուչնոստի դեմ կայացած հանդիպումից հետո

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։