Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գանձասարը հայտարարեց 2 տրանսֆերի մասին
12 Փետրվար 2025

Գանձասարը հայտարարեց 2 տրանսֆերի մասին

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է երկու նոր տրանսֆերի մասին։ Կապանյան թիմի շարքերը համալրել են Վասպուրակ Մինասյանն ու Վահագն Հայրապետյանը։

27-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Երեւանի «Փյունիկի» սան է։ Իր կարիերայի ընթացքում Հայրապետյանը հանդես է եկել «Փյունիկի», «Ալաշկերտի», «Նոայի», «Սյունիքի», Մոսկվայի «Կայրաթի» եւ Ղազախստանի «Ակժայիկի» կազմերում։
Վահագն Հայրապետյանը նաեւ հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների, ինչպես նաեւ երիտասարդական հավաքականների կազմերում։
Վահագնը Հայաստանի կրկնակի չեմպիոն է։

30-ամյա Վասպուրակ Մինասյանը Երեւանի «Փյունիկի» սան է։ Իր կարիերայի ընթացքում Մինասյանը հանդես է եկել «Փյունիկի», «Գանձասարի», «Ալաշկերտի», «Վանի» եւ «Նոայի» կազմերում։
Մինասյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների, ինչպես նաեւ երիտասարդական հավաքականների կազմերում։
Վասպուրակը Հայաստանի 3-ակի չեմպիոն է, 4-ակի գավաթակիր եւ Սուպերգավաթակիր: 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Գանձասարը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 
 

Նախորդ հոդվածը
Սպերցյանն ասել է, որ Այաքս տեղափոխվելու հնարավորություն է ունեցել
Հաջորդ հոդվածը
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։