Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք. Նոայի գլխավոր մարզիչը՝ Բուդուչնոստի հետ ոչ-ոքիի մասին
16 Հուլիս 2025

Շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք. Նոայի գլխավոր մարզիչը՝ Բուդուչնոստի հետ ոչ-ոքիի մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվել էր «Բուդուչնոստին» ու ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում Հայաստանի չեմպիոնը 3:2 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին: Սա անչափ կարևոր հանդիպում էր մեզ համար: Գիտեինք, որ Պոդգորիցայում միայն եղանակը շոգ չէր լինելու, նաև թեժ մթնոլորտ էր մարզադաշտում։

Մենք շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք։ Ֆուտբոլում՝ հատկապես եվրագավաթներում, փոքր սխալների համար միանգամից պատժվում ես: Ամենակարևորն այն է, որ անցանք երկրորդ փուլ», - Սանդրո Պերկովիչի խոսքերն է փոխանցում «Նոայի» մամուլի քարտուղարությունը:

Նախորդ հոդվածը
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Համաշխարհային Համալսարանական Ամառային Խաղերին
Հաջորդ հոդվածը
ԿԼ. Որակավորման երկրորդ փուլում Ուրարտուի հնարավոր մրցակիցը փոխվել է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։