BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրարտուն խոշոր հաշվով զիջեց Նեմանին ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի
17 Հուլիս 2025

Ուրարտուն խոշոր հաշվով զիջեց Նեմանին ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում մրցում էր բելառուսական «Նեմանի» հետ ու զիջեց 0։4 հաշվով։

«Նեմանի» կազմում աչքի ընկան Պավել Սավիտսկին (42՛), Եգոր Զուբովիչը (58'), Սերգեյ Պուշնյակովը (82') և Մաքսիմ Կրավցովը (88')։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած 1-ին խաղը ևս ավարտվել էր «Նեմանի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Այսպիսով, Ռոբերտ Արզումանյանի թիմը լքում է Կոնֆերենցիաների լիգան։

Հիշեցնենք, որ եվրագավաթային մրցաշրջանում պայքարը, Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլու շարունակում է «Նոան», որը մրցելու է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հանդես կգան «Փյունիկը», որն այսօր ավելի վաղ պայքարից դուրս թողեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիին», ու «Արարատ-Արմենիան», որը կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։

Նախորդ հոդվածը
Շերիֆը պարտվեց, բայց կշարունակի պայքարը ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում․ Սերոբյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Ալբանիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։