BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում
18 Հուլիս 2025

ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Հուլիսի 19-27-ը Ծաղկաձորում կանցկացվի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մրցավարների և տեսուչների ուսումնամարզական հավաքը, որը նախապատրաստական կարևոր փուլ է նոր մրցաշրջանից առաջ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքը կանցկացվի երկու փուլով։ Առաջին փուլին կմասնակցեն Fastex Պրեմիեր Լիգայի հանդիպումները սպասարկող մրցավարներն ու տեսուչները, իսկ երկրորդ փուլում ներգրավված կլինեն Առաջին խմբի և մանկապատանեկան մրցաշարերի մրցավարներն ու տեսուչները։

Ուսումնամարզական հավաքը կազմված կլինի տեսական և գործնական բաղադրիչներից։ Տեսական պարապմունքների ընթացքում կվերլուծվեն նախորդ մրցաշրջանի խաղերի կարևոր դրվագները, կքննարկվեն Ֆուտբոլ խաղի կանոններում կատարված փոփոխությունները, ինչպես նաև կուսումնասիրվեն ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ուղեցույցները։ Տեսուչների հետ կանցկացվեն նաև մրցավարների գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ։

Բացի տեսական պարապմունքներից, օրական երկու անգամ կանցկացվեն ֆիզպատրաստության մարզումներ՝ մասնակիցների ֆիզիկական վիճակի բարելավման նպատակով։

Հավաքի ավարտից հետո Երևանում կկազմակերպվեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ՝ մասնակիցների պատրաստվածության մակարդակի պաշտոնական հաստատման նպատակով։

Ընդհանուր առմամբ, հավաքին կմասնակցեն 54 մրցավար և 13 տեսուչ, այդ թվում՝ կին մրցավարներ և տեսուչներ։

Հավաքի ղեկավարը կլինի ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանը։ Տեսական պարապմունքները կվարի ՀՖՖ Մրցավարական դեպարտամենտի պետ Արման Ալաբերքյանը, իսկ ֆիզպատրաստության մարզումները՝ Մեսրոպ Ղազարյանը։

Նախորդ հոդվածը
Կամերունցի հարձակվողը տեղափոխվել է Արարատ
Հաջորդ հոդվածը
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։