Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը շուտով կսկսի պայքարը Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում:
Առաջին երկու հանդիպումները մեր ընտրանին կանցկացնի տանը՝ փետրվարի 21-ին և 25-ին Արմավիրում հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին:
Փետրվարի 16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.