Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Կրասնոդարը հաղթեց մեկնարկային տուրում․ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
20 Հուլիս 2025

Կրասնոդարը հաղթեց մեկնարկային տուրում․ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 1-ին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Պարի Նիժնի Նովգորոդին» ու հաղթեց 3։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու դարձավ գոլային փոխանցման, ապա գոլի հեղինակ։

Նախ 40-րդ րոպեին Սպերցյանի փոխանցումից աչքի ընկավ Դիեգո Կոստան (տեսանյութը՝ այստեղ), ապա 65-րդ րոպեին մրցակցի պաշտպան Վիկտոր Ալեքսանդրովը գրավեց սեփական դարպասը, ինչից 3 րոպե անց Սպերցյանը դարձավ գոլի հեղինակ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը (տեսանյութը՝ այստեղ)։ 78-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց։

Այսպիսով, Ռուսաստանի գործող չեմպիոնը վաստակում է 3 միավոր։ Հաջորդ տուրում «Կրասնոդարի» մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Ավստրիայի հավաքականին` ավարտելով ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում
Հաջորդ հոդվածը
10 հոգով մնացած Ֆարուլը հաղթեց Օցելուլին․ Գրիգորյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։