Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Համաշխարհային ամառային ունիվերսիադա. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ՀՀ ռեկորդ է սահմանել
21 Հուլիս 2025

Համաշխարհային ամառային ունիվերսիադա. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ՀՀ ռեկորդ է սահմանել

Գերմանիայում շարունակվում են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցելույթներն ավարտել են գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչներ Ջուլիետա Ավետիսյանը և Սիլվա Սարգսյանը՝ համապատասխանաբար հավաքելով 78,350 և 83,700 միավոր: Սուսերամարտիկ Դարիա Մալիշևան, ենթախմբում տանելով չորս հաղթանակ, դուրս է եկել 1/32 եզրափակիչ, որտեղ 15:12 հաշվով հաղթել է լեհ մրցակցին, սակայն լավագույն ութնյակ անցնելու պայքարում 15:4 հաշվով զիջել է իտալացի մարզիկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում ցույց է տվել 58.19 վրկ. արդյունք և Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: 100մ բատերֆլայ լողատարածությունում Մանուչարյանը 1.01.35 վրկ. արդյունքով 43 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, իսկ Աշոտ Չախոյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում գրանցել է 54.66 արդյունք:

Մրցելույթներն ավարտել են նաև թաեքվոնդոյի ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Մելինե Հովհաննիսյանը և 68 կգ քաշային Դավիթ Թոորսյանը:

Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ, որոնք հանդես են գալիս 7 մարզաձևում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, պատվիրակության քարտուղարը ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն է։

Հուլիսի 21-ին մրցապայքարի դուրս կգան թաեքվոնդոյիստ Արմեն Դանիելյանը (74 կգ), հեռացատկորդ Յանա Սարգսյանը և լողորդ Աշոտ Չախոյանը (հանդես կգա 50 մ բրաս մրցաձևում)։

Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը:

Նախորդ հոդվածը
Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերի հավանական մրցակիցները ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան երկարաձգել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստի հետ

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։