Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայաստանն այսօր ներկայացուցիչ կունենա նաև Պարադահուկավազքի աշխարհի առաջնությունում
14 Փետրվար 2025

Հայաստանն այսօր ներկայացուցիչ կունենա նաև Պարադահուկավազքի աշխարհի առաջնությունում

Իտալիայի Տոբլախ քաղաքում ընթացող պարադահուկավազքի աշխարհի առաջնության 20 կմ ազատ ոճում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը, որը նորամուտն է նշում աշխարհի առաջնություններում:

ԱԱ-ի 10 կմ դասական ոճում Գարիկ Մելքոնյանն օրերս 14 պետությունների 30 մարզիկների շրջանում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 144.50 միավոր:

Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդը հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:  Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել հսկա ոլորավայրէջք մրցաձևում:

Մոսեսովը 59 երկրի 133 մարզիկների շրջանում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը. եզրափակչի ուղեգիր են նվաճել լավագույն արդյունք ցույց տված 50 լեռնադահուկորդները: Եզրափակիչը ևս փետրվարի 14-ին է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը
Մինչև փետրվարի 20-ն ակումբները պաշտոնական դիրքորոշում կհայտնեն առաջնության ձևաչափի փոփոխման վերաբերյալ
Հաջորդ հոդվածը
Կարիերաս այլ կերպ կդասավորվեր, եթե իմ կյանքում չհանդիպեի որոշ մարդկանց․ Վիուլեն Այվազյանը՝ կարիերան ավարտելու, ԱՄՆ տեղափոխության մասին

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։