BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սևիկյանը շատ տաղանդավոր խաղացող է. Ռոբի Քին
22 Հուլիս 2025

Սևիկյանը շատ տաղանդավոր խաղացող է. Ռոբի Քին

Հունգարական «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը «Նոայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև թիմի հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանին:

«Էդգարը շատ տաղանդավոր խաղացող է։ Երբ ես եկա «Ֆերենցվարոշ», նա թիմում չէր, բայց վերադառնալուց հետո ես նրան ասացի, որ մենք հույսներս նրա վրա ենք դնում։ Ինձ դուր է գալիս նրա խաղը, նա տեխնիկապես լավ է խաղում, լավ է խաղում մեն-մենակ, նա կարող է մեծ ուժ լինել մեզ համար։ Նորեկները, այդ թվում՝ Էդգարը, լավ են հարմարվել, բոլորը պատրաստ են խաղալ»,- իռլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում հունգարական ակումբի պաշտոնական կայքը։

«Նոա»-«Ֆերենցվարոշ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 22-ին, Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Նախորդ հոդվածը
Խաղալու ենք վտանգավոր թիմի դեմ. Ռոբի Քինը՝ Նոայի մասին
Հաջորդ հոդվածը
Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ հայր է դարձել (ֆոտո)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։