BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ավարտված է միայն 1-ին կեսը․ Դժվար խաղ է սպասվում․ Եղիշե Մելիքյանը՝ Դյորի դեմ խաղից հետո (տեսանյութ)
25 Հուլիս 2025

Ավարտված է միայն 1-ին կեսը․ Դժվար խաղ է սպասվում․ Եղիշե Մելիքյանը՝ Դյորի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Դյորի» հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ բոլորին։ Սա բոլորիս հաղթանակն է։ Շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղը այս թիմի հետ չի վերջացել։ Ընդամենը առաջին կեսն է վերջացել։ Այո, հաճելի է, վստահություն է տալիս, բայց 2-րդ խաղակես ունենք ու պետք է լուրջ պատրաստվենք։ Տակտիկապես ճիշտ աշխատեցինք ու փակեցինք «Դյորի» բոլոր ուժեղ կողմերը»։

«Ափսոսում եմ գոլի համար, որը բաց թողեցինք։ Միլկովիչը շատ լավ ֆուտբոլ խաղաց, գոհ եմ իրենից։ Փառք Աստծո հաղթեցինք։ Շարժվում ենք առաջ»։

«Պետք է ճիշտ պատրաստվենք արտագնա խաղին։ Դժվար խաղ է սպասվում մեզ։ Իրենք պատրաստ են, իսկ մենք առայժմ, կրկնեմ, լավ փորձաշրջան չենք անցել, որ կարողանանք լավ վիճակում լինել։ Հուսով եմ՝ խաղից խաղ կավելացնենք»։

«Ուրախ եմ, որ գոլ բաց թողեցինք պատահական, ոչ թե տակտիկապես»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Փյունիկը» հաղթել էր 2։1 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին՝ Հունգարիայում։

Նախորդ հոդվածը
Շերիֆը պարտվեց․ Սերոբյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
Ժամանակի պակասը բացասական ազդեց․ Տուլիպան՝ Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կլուժ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։