BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Ֆերենցվարոշը չհաղթեց Հունգարիայի առաջնության մեկնարկային տուրում․ Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը
27 Հուլիս 2025

Ֆերենցվարոշը չհաղթեց Հունգարիայի առաջնության մեկնարկային տուրում․ Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Նոայի» մրցակից «Ֆերենցվարոշը» Հունգարիայի առաջնության 1-ին տուրում հյուրընկալվել էր ՄՏԿ-ին։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Ֆերենցվարոշ» դիմակայության 1-ին խաղն ավարտվել էր հունգարական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Հունգարիայի առաջնության հաջորդ տուրում «Ֆերենցվարոշի» մրցակիցը «Կազինցբարցիկան» է, որի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

Նախորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան 7 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․ Տիկնիզյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
Սլովանը չհաղթեց առաջնության նորեկին․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։