BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Հունգարիայի առաջնություն․ Հարությունյանի թիմը հաղթեց․ Հարոյանը նշեց նորամուտը
28 Հուլիս 2025

Հունգարիայի առաջնություն․ Հարությունյանի թիմը հաղթեց․ Հարոյանը նշեց նորամուտը

Հունգարիայի առաջնության 1-ին տուրում «Պուշկաշ Ակադեմիան» ընդունել էր «Կազինցբարցիկային» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն ընդգրկված էր տանտերերի հայտացուցակում ու խաղադաշտ մտավ 77-րդ րոպեին, իսկ ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանն ընդգրկված էր «Կազինցբարցիկայի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ողջ հանդիպմանը։

32-ամյա պաշտպանը նորամուտը նշեց հունգարական թիմի կազմում։

Հաջորդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» կմրցի «Նյիրեդխազայի», իսկ առաջնության նորեկ «Կազինցբարցիկան»՝ «Ֆերենցվարոշի» հետ։

Նախորդ հոդվածը
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու Ալֆարելայի շքեղ գոլը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նոան վերջին մարզումն է անցկացրել Հունգարիա մեկնելուց առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։