Մեզ համար կարևոր է ունենալ այսպիսի հեղինակավոր գործընկեր. Տիգրան Մկրտչյանը՝ Unibank-ի հետ համագործակցության մասին
«Ալաշկերտը» սկսել է համագործակցությունը Unibank-ի հետ։
Երևանյան ակումբի փոխնախագահ Տիգրան Մկրտչյանը խոսելով նոր համագործակցության մասին՝ ասել է հետևյալը․ «Ուրախ ենք Unibank-ի հետ համագործակցություն սկսելու համար։ «Ալաշկերտի» համար սա կարևոր և ռազմավարական քայլ է․ հուսալի և երկարամյա փորձ ունեցող կազմակերպության հետ գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ակումբի զարգացման համար։ Unibank-ը իրեն հաստատել է որպես կայուն, պատասխանատու և հարգված գործընկեր, որը կարևոր դեր է խաղում հասարակության կյանքում և աջակցում է նշանակալի նախաձեռնություններին։ Մեզ համար կարևոր է ունենալ այսպիսի ուժեղ և հեղինակավոր գործընկեր, երբ մենք կառուցում ենք երկարաժամկետ ծրագրեր և սկսում ակումբի պատմության նոր էջը։ Վստահ ենք, որ համատեղ աշխատանքը մեզ ոչ միայն կօգնի ամրապնդել դիրքերը, այլև «Ալաշկերտին» կտանի զարգացման նոր մակարդակի»,-Մկրտչյանի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում՝ օգոստոսի 4-ին, «Ալաշկերտը» կմրցի «Փյունիկի» հետ։ Հանդիպումը կկայանա Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 17:30-ին։